Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երևան քաղաքում ստորագրահավաքը կազմեկերպվում է «վարչական շրաջանների ղեկավարների նստավայրերում», ոչ թե քաղաքապետարանի կողմից թույլատրելի վայրերում

Երևան քաղաքում ստորագրահավաքը կազմեկերպվում է «վարչական շրաջանների ղեկավարների նստավայրերում»,  ոչ թե քաղաքապետարանի կողմից  թույլատրելի վայրերում
26.06.2023 | 21:02

Սովետական ժամանակներից մնացած մի արատավոր ավանդույթ է պահպանվել.

եթե վարչական մարմինը համարում է, որ իրեն ուղղված դիմումը ենթակա է այլ վարչական մարմնի իրավասությանը, ապա հետ է վերադարձնում՝ պարզաբանելով, որ սխալ հասցեով եք դիմել: Լավագույն դեպքում՝ պարզաբանում են նաև, թե որ վարչական մարմին դիմեն: Հիմա այս ավանդույթը հարստացել է նոր շտրիխներով, վարչական մարմնի աշխատակիցը՝ դիմումը վերադասին հանձնելու փոխարեն, ևս վարվում է այն վերադարձնելու գրավիչ պրակտիկայով:

Սոցցանցերում նկատեցի, որ մերժելով «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության դիմումը, վարչական շրջանի պատասխանատուները այն դիտողությանը, որ առանց այդ էլ սահմանափակ ժամկետից «օրեր են կորում», իրենց քայլը հիմնավորում են, թե իրենք մեղավոր չեն, որ «սխալ հասցեով են դիմել»:

Եթե վարչական շրջանի ղեկավարն իրեն պատկերացրել է որպես ինքնուրույն վարչական մարմին, ապա պարտավոր էր ղեկավարվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմով.

«Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա ԴԻՄՈՒՄՆ ՍՏԱՑԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԴԱ ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ Է ԻՐԱՎԱՍՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ` ծանուցելով դիմողին»:

Մինչդեռ՝ վարչական շրջանի ղեկավարը սոսկ քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավար է, այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյա («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մաս):

Էլ ավելի անհասկանալի է նույն պատասխանատուների այն պատճառաբանությունը, թե իրենք ուղղակի պարզաբանել են դիմել քաղաքապետարան՝ «թույլտվություն ստանալու համար»:

Հարգելիներս, «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով իմպերատիվ ամրագրված է, որ Երևան քաղաքում ստորագրահավաքը կազմեկերպվում է «վարչական շրաջանների ղեկավարների նստավայրերում», ոչ թե քաղաքապետարանի կողմից թույլատրելի վայրերում:

Հարկիրճ այսքանը, առայժմ չեմ անդրադառնա այլ իրավական հիմնավորումներին և գնահատականներին, հուսալով, որ մեծ, անթույլատրելի ուշացումով, այնուամենայնիվ, խնդիրները կկարգավորվեն:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Հարգելի համաքաղաքացիներ, սա համապետական նախաձեռնություն է՝ ոււղված համազգային շահերի պաշտպանությանը, այն հավասարապես շահեկան է ինչպես յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հենց իշխանության համար:

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ